Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

14 մար 2026 00:41

Հակակոռուպցիոն դատարանը մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը

Հակակոռուպցիոն դատարանը մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետըՀակակոռուպցիոն դատարանը մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Արամ Վարդևանյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հակակոռուպցիոն դատարանում այսօր քննվում էր Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը։ Միջնորդության քննությունը տևել է ավելի քան 10 ժամ։

Դատական նիստի ընթացքում Սամվել Կարապետյանի աջակիցները հավաքվել էին Հակակոռուպցիոն դատարանի բակում՝ իրենց աջակցությունը հայտնելու անազատության մեջ գտնվող Կարապետյանին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր