Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

14 մար 2026 09:49

Պապիկյանի հրահանգով զինվորականների շրջանում «ռեյդ» է իրականացվում․ «Հրապարակ»

Պապիկյանի հրահանգով զինվորականների շրջանում «ռեյդ» է իրականացվում․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․ Որոշ տեղեկություններով, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրահանգել է ռազմական ոստիկանության պետին եւ ՆԳՆ պարեկային ծառայության ղեկավարությանը՝ «ռեյդ» իրականացնել զինվորականների շրջանում, պարզել՝ արդյոք բոլորն ունե՞ն վարորդական իրավունք, թե՞ կան մարդիկ, որ, օգտվելով իրենց կարգավիճակից, մեքենան վարում են առանց վարորդական իրավունքի։ Ասում են՝ մեկ-երկու նման դեպքի մասին են նախարարին զեկուցել, նա էլ որոշել է ստուգել, թե որքանով են ճիշտ այդ լուրերը:

Մեր աղբյուրն ասում է, որ զինվորական համազգեստով վարորդներին պարեկները կանգնեցնում են եւ, կատարելով Պապիկյանի հրահանգը, ստուգում վկայականի առկայությունը: Եվ այդ գործընթացը դժգոհության ալիք է բարձրացրել զինվորականների շրջանում, որոնք էլ ահազանգել են մեզ: Նրանք նոստալգիկ հիշողությունների մեջ են ընկել, թե անցյալում ինչ հարգանք ու սեր կար զինվորականների նկատմամբ, որ անգամ ԳԱԻ-ի տեսուչներն էին զինվորական համազգեստ տեսնելիս պատիվ տալիս ու ճանապարհում իրենց, որովհետեւ հայրենիքի պաշտպանների նկատմամբ հարգանք կար։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․  թերթի՝ 14․ 03․ 26

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր