Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

14 մար 2026 21:27

Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը

Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմըՄեզանում քիչ է խոսվում այն մասին, թե որոնք են այս պատերազմում Իրանի նպատակները։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Որքան էլ առաջին հայացքից զարմանալի թվա, իրանցիների հիմնական նպատակը պատերազմն հենց այս պահին կանգնեցնելը չէ։ Իրանի գրեթե բոլոր բարձրաստիճան ռազմաքաղաքական գործիչները այս կամ այն ձևակերպմամբ գլխավոր այդ նպատակը նախանշում են, որպես ոչ թե հենց այս պատերազմի ամեն գնով դադարեցում, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը։

Ըստ այդմ՝ իրանական ռազմավարությունը միտված է հասնելու այնպիսի արդյունքի, երբ ԱՄՆ-ը և Իսրայելը կհասկանան, որ Իրանի դեմ պատերազմելն անիմաստ է, անօգուտ և վտսնգավոը։ Մեկ այլ հեռագնա ածանցյալ նպատակ նույնպես կա՝ ցույց տալ տարածաշրջանի արաբական երկրներին, որ ԱՄՆ-ի ռազմակայանների առկայությունը ոչ թե պաշտպանում է այդ երկրները, այլ դրանք դարձնում ռազմական թիրախ, ուստի ավելի արդյունավետ կլինի տարածաշրջանային ուժերով ապագա համատեղ անվտանգության համակարգի ստեղծումը։

Որքանով Իրանը կհասնի իր հիմնական և ածանցյալ նպատակներին դժվար է ասել, բայց որ նախանշված ուղղություններով իրանցիներն անում են հնարավորը, իսկ երբեմն նույնիսկ անհնարին թվացողը, արդեն իսկ ակներև է»,-գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր