«Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել քարերին և կողաշրջվել          Ում կընտրեն քաղաքացիները, եթե առաջիկա կիրակի օրը ընտրություն լիներ. հարցում       Ադրբեջանի հետ չենք քննարկում ոչ ԼՂ հայերի, ոչ էլ Բաքվի հայերի վերադարձի հարցը    

16 մար 2026 11:26

Իրանը կպшյքարի այնքան ժամանակ, քանի դեռ Թրամփը չի գիտակցել Իրանի դեմ ագրեսիայի սխալ լինելը

Իրանը կպшյքարի այնքան ժամանակ, քանի դեռ Թրամփը չի գիտակցել Իրանի դեմ ագրեսիայի սխալ լինելըԻրանը կպայքարի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի գիտակցել Իրանի իսլամական հանրապետության դեմ ագրեսիայի սխալ լինելը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին X-ի իր էջում:

«Մեր հզոր զինված ուժերը կշարունակեն պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի հասկացել, որ անօրինական պատերազմը, որը նա պարտադրել է թե՛ ամերիկացիներին, թե՛ իրանցիներին, սխալ է և երբեք չպետք է կրկնվի։ Զոհերը նույնպես պետք է փոխհատուցում ստանան»,- գրել է նա։

Ավելի վաղ Արաղչին ամերիկյան CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Թեհրանը Վաշինգտոնի հետ բանակցությունների մեջ մտնելու որևէ հիմնավոր պատճառ չի տեսնում և դրանց անցկացման խնդրանքով չի դիմել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր