Վեհափառը հրավեր ստացել է և մտադիր է ներկա գտնվել Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի հnւղարկավորությանը          Տեսանյութ.Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է և աստղագիտական գարնան սկիզբը       Ի պատասխան երեկվա իրադարձությունների, Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական վարչակարգին պատկանող ռազմական համալիրներում գտնվող հրամանատարական կետին    

20 մար 2026 11:29

Եվրոպան չի գոյատևի առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը

Եվրոպան չի գոյատևի առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտըԵվրոպան չի գոյատևի առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը. մի քանի շաբաթվա ընթացքում դա ակնհայտ կդառնա բոլորի համար, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Խնդիրն այն է, որ տվյալ պահին նավթի գլոբալ դեֆիցիտն արդեն սարերի հետևում չէ։ Ուստի եվրոպացիների վարքագիծն ու ռազմավարությունը պարզապես խենթություն են։ Մեզ միանշանակ պետք է ռուսական նավթը։ Մենք չենք կարողանա գոյատևել այս իրավիճակում, որը ներկայիս պայմաններում գնալով ավելի լուրջ է դառնում, առանց ռուսական վառելիքի վերադարձի։ Եվրոպան չի կարողանա գոյատևել առանց դրա»,- ասել է Օրբանը լրագրողներին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ավարտից հետո։

Նրա խոսքով՝ նույնիսկ եթե հիմա ԵՄ երկրների ղեկավարները դա հերքում են, կանցնի ոչ ավելի, քան մեկ-երկու շաբաթ, և դա ակնհայտ կդառնա բոլորի համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լիովին բացառել է ԵՄ երկրներին ռուսական գազ գնելու թույլտվությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր