Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          ԱՄՆ-ի կողմից Իսրայելի վրա ազդելու անկարողությունը կարող է խափանել հուշագիրը       «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»    

20 մար 2026 22:14

Իրանը և նրա դաշնակիցները չեն հարվածել Թուրքիային և Օմանին, դրանք Իսրայելի սադրանքներ են

Իրանը և նրա դաշնակիցները չեն հարվածել Թուրքիային և Օմանին, դրանք Իսրայելի սադրանքներ ենԻրանը և նրա դաշնակիցները չեն հարվածել Թուրքիային և Օմանին. սրանք Իսրայելի սադրանքներ են։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին՝ մարտի 20-ին՝ իրանական Նոր տարվա (Նովրուզի) մեկնարկի կապակցությամբ, գրում է «Իզվեստիա»-ն։

«Մեզ հետ լավ հարաբերություններ պահպանող Թուրքիայի և Օմանի որոշ թիրախների վրա հարձակումները չեն իրականացվել Իսլամական Հանրապետության զինված ուժերի կամ այլ դիմադրության առանցքի ուժերի կողմից։ Սա սիոնիստական ​​թշնամու կողմից իրականացված խորամանկություն է, որը սադրիչ մարտավարություն է օգտագործում Իսլամական Հանրապետության և նրա հարևանների միջև պառակտում ստեղծելու համար։ Սա կարող է տեղի ունենալ նաև այլ երկրներում»,-գրել է նա՝ X (նախկինում՝ Twitter) սոցիալական մեդիա հարթակում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր