«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն է          Բшխվել են «Tesla»-ն և «BMW»-ն, վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բռնկվել       Այս կենդանակերպի նշանները գարնան կեսին կզգան առասպելական հարստություն    

21 մար 2026 13:26

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն է

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն է«Նոր ուժ» կուսակցությունը մասնակցելու է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: «Նոր ուժ» սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն է: Այս մասին կուսակցության անդամները հայտնեցին այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

«2021 թվականից արդեն 5 տարի է անցել, այս 5 տարվա ընթացքում ինչ ասես, որ չենք տեսել: 2018 թվականին երբեք չէինք կարող մտածել, որ այսպիսի նվաստացում ենք տեսնելու, արհավիրքներ ենք տեսնելու, օրենքների խախտում ենք տեսնելու, բայց արի ու տես, այդ ամենը եղավ:

Ես ցանկանում եմ, որ մենք հիմա մի փոքր նայենք դեպի ապագա, իսկ ապագայում մեզ սպասում են ընտրություններ: Մեր ժողովուրդը շատ դժվար ընտրության առաջ է կանգնած, երբ նայում ես քաղաքական դաշտին՝ տեսնում ես բազմազանություն ու բազմաթիվ կուսակցություններ, որոնք հայտ են ներկայացրել, բայց որ մի քիչ էլ ուշադիր ես նայում՝ տեսնում ես, որ ամենը այդքան էլ պարզ ու հեշտ չէ, ամեն տեղ կան ստորգետնյա ջրեր»,- նշել է Հայկ Մարությանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր