ՄԻՊ-ը կոչ է անում բոլորին հրապարակային խոսքի շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ զգայունություն          Գեղամ Մանուկյանը հրապարակել է Արցախի ՊԲ ծառայողների, աշխարհազորի Նահատակների անունները. ցանկ       Տեսանյութ.Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Մեծ Պահքի վեցերորդ կիրակին, որը կոչվում է Գալստյան    

19 մար 2026 19:27

Կենսագրության և փորձի բացակայությամբ երկիրը ղեկավարելու ցավոտ հետևանքներին առ այսօր բախվում ենք բոլորս

Կենսագրության և փորձի բացակայությամբ երկիրը ղեկավարելու ցավոտ հետևանքներին առ այսօր բախվում ենք բոլորսԱյսօրվա քաղաքական ուժի ղեկավարը ընդգծված անտագոնիզմ ունի այն գործիչների հանդեպ, ովքեր իրենց ամբողջ կյանքի ընթացքում Հայաստանում ու Արցախում կառուցել են, ոչ թե քանդել։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը՝ ԶԼՄ-երի  հարցումներին ի պատասխան արձագանքելով  իշխանությունների ղեկավարի այսօրվա հայտարարություններին։

«2018-ին իշխանության եկած քաղաքական թիմի անդամների ճնշող մեծամասնությունը անգամ աշխատանքային գրքույկ չի ունեցել ու նրանց առաջին աշխատանքը նախարարի, պատգամավորի կամ պետական այլ բարձրաստիճան պաշտոնների զբաղեցումն է եղել։ Կենսագրության և փորձի բացակայությամբ երկիրը ղեկավարելու ցավոտ հետևանքներին առ այսօր բախվում ենք բոլորս։

Թերևս սա է պատճառը, որ այսօրվա քաղաքական ուժի ղեկավարը ընդգծված անտագոնիզմ ունի այն գործիչների հանդեպ, ովքեր իրենց ամբողջ կյանքի ընթացքում Հայաստանում ու Արցախում կառուցել են, ոչ թե քանդել, բարիք են ստեղծել են, ոչ թե արժեքներ ոչնչացրել»,- նշել է Տոնոյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր