Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ՝ հայկական կողմի նախաձեռնությամբ, հայտնում է Կրեմլը          ԱԱԾ-ն դիմել է ինձ համագործակցության համար, բայց կարճ ժամանակ անց այն դադարել է       Մեր երկրին պետք է ապագայի վարչապետ, մեր վարչապետի թեկնածուն հներից չի լինելու, նորերից չի լինելու    

23 մար 2026 15:34

Միմյանց նկատմամբ թշնամությունը, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների տեքստերում աստիճանաբար նվազում է

Միմյանց նկատմամբ թշնամությունը, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների տեքստերում աստիճանաբար նվազում էԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է շարունակաբար հնչող հարցին, թե որոնք են այն երաշխիքները, որոնք պետք է երաշխավորեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը։

«Մենք բոլորս տեսել ենք բազմաթիվ կնքված խաղաղություններ, որոնք ունեցել են այս կամ այն երաշխավորը կամ երաշխավորների խումբը, սակայն դրանք չեն գործել, հաճախ խախտողներ եղել են հենց երաշխավորները, ի վերջո եկեք խոստովանենք, որ երաշխավորները երաշխավորելիս որոշակի շահեր են հետապնդում, այդ շահերը ինչ -որ պահի թելադրում են այլ գործողություններ, քան երաշխավորել խաղաղությունը։ Եվ հիմա մեր դեպքում ո՞րն է, եթե թղթի վրա որևէ երաշխիք չկա։ Ես խորապես համեզված եմ, որ բոլոր իրական խաղաղությունները խաղաղություն են եւ մնում են, քանի դեռ և այնքանով, որքանով այդ խաղաղությունը շահավետ է կողմերի համար, ոչ թե երաշխավորների։ Եվ ուրեմն, քանի դեռ և եթե խաղաղությունը շահավետ կլինի Հայաստանի համար և շահավետ կլինի Ադրբեջանի համար՝ այդ խաղաղությունը կշարունակի գործել։ 

Իհարկե, ասել, որ ոչ մի խնդիր չկա, բոլորովին անամպ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը՝ կլինի մեծ չափազանցություն, ի վերջո տասնամյակների կոնֆլիկտ է եղել, այդքան արյուն է հեղվել, վերքերը դեռ թարմ են, ի վերջո, դեռ ունենք պահվող անձինք Բաքվում, դեռ կան բազմաթիվ հումարիտար հարցեր, այդ թվում՝ անհետ կորածների ճակատագրի պարզաբանում, հոգեբանական մեծ տրավմա, բայց ես գոհունակությամբ կարող եմ տեսնել, որ ագրեսիան և միմյանց նկատմամբ թշնամությունը, այդ թվում՝ երկու երկրներին ղեկավարների տեքստերում աստիճանաբար նվազում է, սա հեշտ ճանապարհ չէ, ոչ ոք չի կարող պնդել, որ սա հեշտ է, բայց մենք հաստատակամորեն կշարժվենք այս ճանապարհով և մի օր, հուսով եմ, կունենանք վերջնական, այդ թվում՝ նաև հոգեբանական հաշտեցում հասարակությունների միջև»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր