Իրանը և Միացյալ Նահանգները բանակցություններ չեն վարում
Իրանը և Միացյալ Նահանգները բանակցություններ չեն վարում, իր Telegram ալիքում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։«ԱՄՆ նախագահի հայտարարությունները արվում են էներգակիրների գները իջեցնելու և իր ռազմական ծրագրերը իրականացնելու համար ժամանակ շահելու փորձերի համատեքստում», - ասել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ Իրանի հետ երկօրյա «շատ լավ և արդյունավետ» բանակցություններից հետո նա հանձնարարել է Պենտագոնին 5 օրով դադարեցնել իրանական էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները։ Թրամփի խոսքով՝ Վաշինգտոնը և Թեհրանը քննարկում են Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտության կարգավորման հարցը։
Փեզեշքիանը նշել է, որ վերջին օրերին Իրանը բանակցություններ է վարել միայն Մերձավոր Արևելքի երկրների, մասնավորապես՝ Օմանի հետ՝ Հորմուզի նեղուցով նավերի համակարգումն ու անցումն ապահովելու համար։
«Այս շփումները բաց են. Թեհրանի և Վաշինգտոնի միջև գաղտնի բանակցություններ չեն ընթանում», - ընդգծել է նա։
