Հակոբ Ասլանյանին «ռադ արեցինք», բայց նենց արեցինք, որ թոշակը ստանա          Եթե նախօրոք գործադիր իշխանությունը չես վերցնում, թղթով չես կարող իշխանափոխություն անել       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով    

25 մար 2026 12:16

Եթե նախօրոք գործադիր իշխանությունը չես վերցնում, թղթով չես կարող իշխանափոխություն անել

Եթե նախօրոք գործադիր իշխանությունը չես վերցնում, թղթով չես կարող իշխանափոխություն անելՔաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Hayacq.com-ի հետ զրույցում նշեց, որ վերջին 30 տարիների օրինաչափությունը, ցուց է տվել, որ ընտրություններն իշխանություններից ձերբազատվելու լավագույն այլընտրանքը չեն։
«Մենք 30 տարվա ընթացքում 1995, 2003, 2007, 2012, 2017, 2021 թվականների փորձն ունենք, և հավանաբար 2026-ն էլ նույն սցենարով կկրկնվի։ Եթե 30 տարվա ընթացքում վեց անգամ նույն երևույթը կրկնվում է, պետք է հարց տալ՝ ինչու պետք է յոթերորդ անգամ նույնը չկրկնվի։ Հայաստանում երկու անգամ է խորհրդարանում քաղաքական մեծամասնություն փոխվել՝ 1999 թվականին, երբ նախօրոք նախագահը և կառավարությունը փոխվել էին, և 2018 թվականին, երբ վարչապետն արդեն հեռացել էր և գործադիր իշխանությունը ՔՊ-ի ձեռքում էր։ Մնացած դեպքերում իշխող քաղաքական ուժն, ըստ պաշտոնական տվյալների հաղթել է։ 
Եթե գործադիր իշխանությունը քո ձեռքում չէ, քիչ հավանական է ապագա խորհրդարանում մեծամասնություն լինել՝ հույսը դնելով քվեաթերթիկների վրա։ Եթե դու նախօրոք  գործադիր իշխանությունը չես վերցնում, թղթով չես կարող իշխանափոխություն անել, եթե իշխող քաղաքական ուժը դա չի ցանկանում։ Իսկ այս պահի դրությամբ մենք տեսնում ենք, որ իշխող քաղաքական ուժն ամեն ինչ անում է իշխանությունը պահելու համար։
 
Մյուս կողմից էլ այնպես չէ, որ ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերը ցանկանում են՝ իշխող քաղաքական թիմը տապալվի։ Կան ընդհատակ հօգուտ իշխանության աշխատող, բայց որպես ընդդիմություն ներկայացող և իշխանություններին քննադատող ուժեր։ Նրանք աշխատում են 2031 թվականի համար»,-ասաց Արմեն Բադալյանը։
 
Մեր այն հարցին, որ շատ է խոսվում «Գյումրի 2» սցենարի մասին, որով հնարավոր կլինի հեռացնել իշխանություններին, այսինքն ընդդիմադիր ուժերի միավորմամբ խորհրդարանական մեծամասնություն ստեղծել, Արմեն Բադալյանը պատասխանեց․  
«Դրան հակադրվում է «Վաղարշատապ 1» սցենարը, որով իշխող ուժը հաղթեց։ Ի վերջո մենք տեսանք նաև, թե ինչպես վարվեցին Գյումրիի հաղթած ուժի հետ։ Քաղաքապետն արդեն մի քանի ամիս է բանտում է։ Իսկ դա նշանակում է, որ իշխող ուժը ոչ մի դեպքում չի հանձնվելու առաջիկա ընտրություններին։ Հիմա էլ նա այդ դիմադրությունը ցուցադրում է՝ անմեղ տեղը քաղաքական գործիչը կարող է տևական ժամանակ կալանավորվել։ Եվրամիությունը նախադեպը չունեցող միջամտություն է ցուցաբերում Հայաստանի քաղաքական ու ընտրական գործընթացներին ՀՀ իշխանությունների խնդրանքով, դրանով նախապատրաստելով ընտրությունների զարգացման մոլդովական սցենարը։
Այսքանով հանդերձ տպավորություն է ստեղծվում, թե իբրև ընդդիմությունն է հնարավոր արտաքին ազդեցությամբ փորձելու անազնիվ հաղթանակ ապահովել իր համար։
Ինչ վերաբերում է ԵՄ աջակցությանը, պարզ է, որ ԵՄ-ն էլ այդ խաղում իր շահն ունի, որն ուղղված է տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության զրոյացմանը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր