Ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը          Պետք է փոխենք Արարատ քաղաքի, Արարատի մարզի անունը, Արարատ անունով նախարար ունենք, ինքն ի՞նչ է, քայլող սադրա՞նք       Ոչ ոք չի կարող ղարաբաղցուն ասել մի գնա քո հայրենիք, հայրենիք գնալը նշանակում է գնալ Ադրբեջան՝ Ադրբեջանի օրենքներով    

26 մար 2026 15:35

Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ ԱՄՆ-ը օգնության համար դիմել է Ուկրաինային

Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ ԱՄՆ-ը օգնության համար դիմել է ՈւկրաինայինՎլադիմիր Զելենսկին պնդում է, որ ԱՄՆ-ը օգնության համար դիմել է Ուկրաինային՝ Մերձավոր Արևելքում իր բազաները իրանական հարձակումներից պաշտպանելու նպատակով: Այս մասին նա հայտարարել է Monde պարբերականին տված հարցազրույցում։

«Մեզ են դիմել Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ մերձավորարևելյան երկրների տարածքում գտնվող իրենց բազաների հարցով։ Մեզ են դիմել նաև Սաուդյան Արաբիան, Քաթարը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Հորդանանը, Քուվեյթը»,- ասել է նա։

Զելենսկին հավելել է, որ ուկրաինացիներն արդեն գտնվում են տարածաշրջանում։

Հիշեցնենք, որ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ հենց կիևյան վարչակարգի ղեկավարն է նման առաջարկով դիմել Վաշինգտոնին, այլ ոչ թե հակառակը, և որ նա վերջին մարդն է, ումից ինքը կցանկանար օգնություն ստանալ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր