Պարիսպները քննադատող նախարարն իր առանձնատան պարիսպները չի քանդել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախարար Միրզոյանը այսօր կառավարության նիստում քննադատել է հայաստանյան բնակարանաշինության մշակույթը՝ անդրադառնալով բարձր պարիսպների երևույթին։ Նա նշել է, որ տարիներ շարունակ ձևավորված մտածողությունը խնդրահարույց է․ «մենք ընկալել ենք, որ պարիսպից ներս մերն է, պարիսպից դուրս մերը չէ»։ՍԻՆՔՐՈՆ 45:22-ից մինչև 46:11 վերցնել։
Այսինքն՝ բարձր պարիսպները լավ բան չեն, պետք է մարդիկ քանդեն, ազատվեն այդ բաժանարար գծերից։ ArmLur.am-ը կրկին արբանյակային հնարավորություններով ճշտեց, որ Արարատ Միզոյան իր գնած առանձնատան պարիսպները չի քանդել, ցանցավանդակների չի վերածել։
Հիշեցնենք, որ Միրզոյանը 2022-ին ձեռք է բերել առանձնատուն շուրջ 280 հազար ԱՄՆ դոլարով, որը նույնպես ունի բարձր պարիսպներ։
Ստացվում է հակասական պատկեր․ մի կողմից բարձրաստիճան պաշտոնյան քննադատում է հասարակության մեջ տարածված ճարտարապետական ու սոցիալական վարքագիծը, մյուս կողմից անձամբ շարունակում է օգտվել նույն մոդելից՝ բարձր պարիսպներով առանձնացված բնակավայրից։
Մինչդեռ քաղաքական ուղերձները առավել համոզիչ են, երբ դրանք սկսվում են հենց դրանց հեղինակներից»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
