Փաշինյանի հետ միջադեպից հետո ձերբակալված տղաներից մեկը դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել, նրան հարվածել են
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած դեպքի մասնակից տղաները ունեն լուրջ առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են անազատության հետ: Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպից հետո ձերբակալված դպրոցահասակ եղբայրները՝ Դավիթ և Միքայել Մինասյանները, դեռ ձերբակալվածի կարգավիճակում են։ Դեռ մեղադրանք ներկայացված չէ։
Այս մասին ասել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:
«Դավիթ Մինասյանի մասով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, կարծում եմ՝ կապված էր այն հանգամանքի հետ, որ Դավիթ Մինասյանին, ինչպես երևում է տեսագրություններում, հարվածել են»,- նշել է նա:
«Նրանք առանձնահատուկ վերաբերմունք ունեն և Եկեղեցու հանդեպ, և հայրենիքի, և առաջադիմության նկատմամբ»,-ասաց փաստաբանը։
