Իշխանությունների որդեգրած դիրքորոշումները ազգավնաս են և պառակտում են մեր ժողովրդին՝ հանգեցնելով նման ցավալի երևույթների          Սյունիքի մարզում իրանցի վարորդը «Pilsan» մակնիշի կցորդիչով բեռնատարով կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհը       Իշխանությունների ձեռքին գործիք դարձած իրավապահների նկարած անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է    

30 մար 2026 14:01

Իրանի դեսպանը ցավակցական ուղերձ է հղել ամերիկա-իսրայելական ռմբակոծության հետևանքով իրանահայի զnhվելու կապակցությամբ

Իրանի դեսպանը ցավակցական ուղերձ է հղել ամերիկա-իսրայելական ռմբակոծության հետևանքով իրանահայի զnhվելու կապակցությամբՀայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին ցավակցական ուղերձ է հղել Սպահանում ամերիկա-իսրայելական ռմբակոծության հետևանքով իրանահայ Հովհաննես Սիմոնյանի զոհվելու կապակցությամբ։

«Սիրված իրանահայ Հովհաննես Սիմոնյանը նահատակվեց Սպահանում՝ ոճրագործ ԱՄՆ-ի և  Իսրայելի դաժան հարձակման հետևանքով։

Նահատակ Հովհաննես Սիմոնյանի ընտանիքի հարգելի՛ անդամներ,

Մեր հարգելի հա՛յ հայրենակիցներ,

ԱՄՆ-ի և Իսրայելի ահաբեկչական հարձակումների արդյունքում սիրելի հայրենակցի զոհվելու մասին լուրը խորը ցնցում էր մեզ համար: Պատվարժան իրանահայ համայնքն, այլ իրանցիների հետ ուս ուսի տված, միշտ կանգնած է եղել հայրենի հողի, պատվի ու արժանապատվության պաշտպանություն առաջին գծում և հայրենիքի համար զոհաբերել է իր զավակներին։

Սիրելի նահատակ Հովհաննես Սիմոնյանի հոգու համար Բարձրյալ Տիրոջից հայցում եմ երկնային արքայություն, իսկ ձեզ և բոլոր հարազատներին՝ համբերություն և հոգևոր սփոփանք»։

Ողբերգական դեպքը տեղի է ունեցել սեպտեմբոերի 27–ին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր