Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը, կա վիրավոր          Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ       Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության    

31 մար 2026 16:26

Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելՍուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով ձերբակալված Միքայել Մինասյանը դուրս եկավ քննչական վարչությունից. նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Այս մասին հայտնել է փաստաբանը:

«Միքայելը այս պահին ձերբակալումից ազատ է արձակվել, բայց դեռևս ունի մեղադրյալի կարգավիճակ: Խափանման միջոցն այժմ բացակայելու արգելքն է:

Մեղադրանքը առաջադրվել է, բովանդակությունը և մանրամասները չեմ կարող ասել, որովհետև արդեն իսկ նախազգուշացվել է նախաքննական գաղտնիքը չբացահայտելու մասին: Ամեն դեպքում՝ այս պահին ամենակարևոր բանը դա երեխաների ազատությունն է:

Տղաները ընդամենը պատարագի են մասնակցել, մեղադրանքը այն է, ինչի շուրջ որ կասկածանքն է եղել: Քաղաքական ենթատեքստ տալու փորձ կատարվեց, բայց երեխաները ապաքաղաքական են, 12-րդ դասարանի տղաներ են ու չէին էլ կարող քաղաքական գործունեությամբ զբաղվել»,- նշել է նա:   

Միքայել Մինասյանը լրագրողներին ասաց, որ լավ է, իր հանդեպ լավ են վերաբերվել, բայց խնդրեց այլ հարցեր չտալ։

Հանրային գործիչ Գևորգ Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը:

Հիշեցնենք, որ այսօր ՔԿ-ից հայտնել են, որ տեղի ունեցած միջադեպի քրվարույթով 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր