ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան
ԱՄՆ նախագահ Թրամփի վերջին գրառումը գրեթե ուղղակիորեն նշանակում էր, որ ԱՄՆ-ին Հորմուզի նեղուցը պետք չէ, և այն պետք է բացեն այն երկրները, որոնք օգտվում են դրանից։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։«Սա ամենևին չի նշանակում, որ, դիցուք, մեկ ժամ հետո ԱՄՆ-ի նախագահն իր նախորդ գրառմանը հակասող այլ հայտարարություն չի անի, բայց փաստ է, որ Հորմուզի նեղուցի խնդրի ռազմական լուծման հեշտ ճանապարհ գոյություն չունի։
Ըստ «Economist»-ի՝ պատերազմի սկզբի՝ փետրվարի 28-ի, համեմատությամբ, Իրանն այժմ օրական երկու անգամ ավելի շատ եկամուտ է ստանում իր նավթի վաճառքից, քանի որ միայն իրանական նավթն է, առանց լրացուցիչ ընթացակարգերի և խոչընդոտների, անցնում Հորմուզի նեղուցով։ Այս անզուգաչափ պատերազմի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան։
