Ապրիլի 7-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Կրшկոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում, կա վիրшվոր       ՀԱԿ-ը ընտրություններին կմասնակցի առանձին, «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքը չկայացավ    

06 ապր 2026 19:28

Կրшկոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում, կա վիրшվոր

Կրшկոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում, կա վիրшվորԱյսօր կրակոց է հնչել  Էկոնոմիկայի նախարարությունում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նշված վայրից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այս պահին դեպքի վայր և հիվանդանոց են մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները։

Տեղում պարզվել է, որ վիրավորը մոտ 21 տարեկան տղա է, ով ձախ սրունքի հատվածում ստացել է հրազենային վնասվածք՝ կրակոցի հետևանքով։
 
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժին։

Այս պահին իրավապահները պարզում են վիրավորի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը 21-ամյա Սուրեն Ռուսյանն է։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր