Զովունիում բախվել են «Tesla»-ն և «Volkswagen Vento»-ն, կա տուժած          Մեր տղերքը երկիրը թողնում են, գնում են, քյասիբությունը մեզ չի սազում, մենք իրար հետ պետք է նորմալ երկիր սարքենք       Հայաստանը պաշտպանություն է փնտրում «սպառնալիքի անմիջական աղբյուրից»    

09 ապր 2026 20:09

Տեսանյութ.Եթե Ռոբերտ Քոչարյանը պիտի լինի վարչապետ Գագիկ Ծառուկյանը չի սատարի նրան

Տեսանյութ.Եթե Ռոբերտ Քոչարյանը պիտի լինի վարչապետ Գագիկ Ծառուկյանը չի սատարի նրանԱյսօր լրագրողները Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին՝ եթե ընտրություններում հաղթանակի դեպքում իր քաղաքական ուժի ձայներից կախված լինի՝ ընդդիմությունը կգա իշխանության, թե ոչ, կսատարի՞։

«Եթե Քոչարյանը պիտի լինի վարչապետ, ոչ»,- պատասխանեց Ծառուկյանը։

Մեկ այլ հարցի՝ իսկ եթե Սամվել Կարապետյանին կամ Նարեկ Կարապետյանին ձայներ պետք լինեն, ինչպես կվարվի, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց.

«Մենք դա կքննարկենք»։

Ծառուկյանը այսօր նաև հայտարարել էր, որ բացառում է ՔՊ-ի հետ համագործակցությունը, կոալիցիա չի կազմի ոչ նախկին քաղաքական ուժերի, ոչ էլ գործողների հետ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր