Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ, որ կանխեն մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու ցանկությունը
Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննարկումը։Պաշտպաններից Արամ Վարդևանյանը մանրամասն ներկայացրեց միջնորդությունը, որով առաջարկում են վերացնել տնային կալանքը։
Ինքը՝ Սամվել Կարապետյանը դատարանում հայտարարեց. «Պատվարժան դատարան, փաստաբան Վարդևանյանն ամեն ինչ շատ հուզիչ ու համոզիչ ներկայացրեց, ներկայացրեց բոլոր ապօրինությունները, որ գոյություն ունեն այս մեղադրանքի մեջ։
Ուզում եմ ավելացնել` մեր իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի անդամների դեմ, որ կանխեն մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու ցանկությունը, բայց դա չի հաջողվելու, շատ շուտով մենք ուժեղ Հայաստան ունենալու ենք»։
