Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          ԱՄՆ-ի կողմից Իսրայելի վրա ազդելու անկարողությունը կարող է խափանել հուշագիրը       «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»    

21 ապր 2026 17:34

Չենք դրել պետական քաղաքականության օրակարգում ցեղաuպանության ճանաչման պահանջ, բայց չենք ուրացել անցյալը

Չենք դրել պետական քաղաքականության օրակարգում ցեղաuպանության ճանաչման պահանջ, բայց չենք ուրացել անցյալը«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը գրել է․

«Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ:

Բայց մենք երբեք չենք ուրացել մեր անցյալը և հիշողությունը: Դա էր պատճառը, որ 1995 թվականին կառուցվեց Հայոց Ցեղասպանության թանգարանը և անցկացվեց 80-ամյակին նվիրված միջազգային գիտական կոնֆերանսը աշխարհահռչակ ցեղասպանագետների մասնակցությամբ:

Հայոց ցեղասպանությունը մեր պետության շահերին վնասող քաղաքական խաղի մանրադրամ չենք դարձրել և չենք դարձնի, բայց հիշողությունն ու ինքնությունը ջնջել ոչ ոքի թույլ չենք տա:

Ապրիլի 24-ին, ժամը 11-ին միասին դեպի Հայոց Ցեղասպանության հուշահամալիր»:

Ապրիլի 24-ին Հայ Ազգային Կոնգրեսը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համաժողովրդական միջոցառումներին կմասնակցի «ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՍ ՋՆՋԻ» երթով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր