Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          ԱՄՆ-ի կողմից Իսրայելի վրա ազդելու անկարողությունը կարող է խափանել հուշագիրը       «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»    

24 ապր 2026 14:36

Գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև

Գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջևՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում մաղթել է բարեկամ հայ ժողովրդին բարեկեցություն և բարգավաճում։

«Գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև։ Անպաշտպան մարդկանց կոտորածի հետևանքները ցույց են տալիս կրոնական ատելության, ազգայնականության հրահրման հետևանքները»,- ասված է ուղերձում։

Պուտինը նշել է, որ այդ տարիների հալածանքներն ու ճնշումները չբուժված վերք են թողել հայերի բազմաթիվ սերունդների համար, սակայն նրանց կրած ողբերգությունը միավորել է ժողովրդին, որը ցուցաբերել է ավանդույթների, իմաստության և քաջության նկատմամբ ամուր նվիրվածություն։

ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանի որդիներն ու դուստրերը կշարունակեն գնահատել իրենց ազգային ինքնությունը, հազարամյակների մշակույթը, լեզուն, ազատությունը և հոգևոր արժեքները։

«Մաղթում եմ բարեկամ հայ ժողովրդին բարեկեցություն, բարգավաճում և ամենայն բարիք»,–ասվում է Ռուսաստանի ղեկավարի ուղերձում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր