Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          ԱՄՆ-ի կողմից Իսրայելի վրա ազդելու անկարողությունը կարող է խափանել հուշագիրը       «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»    

24 ապր 2026 20:05

Հարգանքի տուրք ենք մատուցում հայերի հիշատակին, ովքեր աքսորվեցին և դաժանաբար սպանվեցին Մեծ Եղեռնի ժամանակ

Հարգանքի տուրք ենք մատուցում հայերի հիշատակին, ովքեր աքսորվեցին և դաժանաբար սպանվեցին Մեծ Եղեռնի ժամանակԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել, օգտագործել է Մեծ Եղեռն եզրույթը։

«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում հայերի հիշատակին, ովքեր աքսորվեցին և դաժանաբար սպանվեցին Մեծ Եղեռնի ժամանակ: ... Մեր հարգանքն ենք արտահայտում այն ուժի և վճռականության հանդեպ, որը ցուցաբերեցին հայերը՝ հաղթահարելով անցյալի մեծ ողբերգությունները և կերտելով ավելի լավ ապագա: ... Մենք կանգնած ենք նրանց կողքին», - նշված է Թրամփի ուղերձում:

ԱՄՆ նախագահը ուղերձում անդրադարձել է նաև Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությանը, նշել, թե այն հայ ժողովրդի համար «մեծ հնարավորություններ է ստեղծում» և «խթանում երկարատև կայունություն՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր