Ռուսաստանը փոխում է անձնագրերի կանոնները, հատկապես երեխաների հետ կապված          Օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Տեսանյութ. Ինչ է խորհրդանշում Զատկին հաջորդող չորրորդ՝ Կարմիր կիրակին    

27 ապր 2026 01:15

Ռուսաստանը փոխում է անձնագրերի կանոնները, հատկապես երեխաների հետ կապված

Ռուսաստանը փոխում է անձնագրերի կանոնները, հատկապես երեխաների հետ կապվածՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով դադարեցվում է հին նմուշի արտասահմանյան անձնագրերում երեխաների վերաբերյալ տվյալների ներառումը։ Նոր կարգավորումն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։

Ինչպես հայտնում է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով կառավարության աղբյուրներին, Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով նաև վերացվում է անձնագրում փոփոխություն կատարելու համար նախատեսված 500 ռուբլի պետական տուրքը։

Ներկայումս ծնողի անձնագրում կատարված գրառումը չի ապահովում երեխայի արտերկիր մեկնելու իրավունքը՝ առանց սեփական անձը հաստատող փաստաթղթի, եթե դա նախատեսված չէ միջազգային պայմանագրերով։ Վերջին շրջանում մի շարք երկրներ, այդ թվում՝ Կիպրոսն ու Լիտվան, սկսել են մերժել երեխաների մուտքը իրենց տարածք, եթե նրանք չունեն առանձին անձնագիր, նույնիսկ այն դեպքում, երբ նրանց տվյալները նշված են ծնողների փաստաթղթերում։

Բացատրական գրության համաձայն՝ այս փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նման գրառումները գործնական նշանակություն այլևս չունեն։

Նշվում է նաև, որ երեխաների համար արտասահմանյան անձնագրերը տրվում են 5-10 տարի ժամկետով, իսկ պետական տուրքը կազմում է 1-ից 3 հազար ռուբլի։ Նոր սերնդի անձնագրերում երեխաների տվյալները չեն ներառվում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր