Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

27 ապր 2026 14:25

Դեռևս վաղ է Իրանի դեմ պատժամիջnցները չեղարկելը, պետք է տեսնենք վարքագծի հիմնարար փոփոխություններ

Դեռևս վաղ է Իրանի դեմ պատժամիջnցները չեղարկելը, պետք է տեսնենք վարքագծի հիմնարար փոփոխություններԵվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը վաղաժամ է անվանել Իրանի դեմ եվրապատժամիջոցների չեղարկումը՝ նշելով, որ ԵՄ-ն նախ ցանկանում է տեսնել Թեհրանի վարքագծի հիմնարար փոփոխություն։ Այս մասին նա հայտարարել է Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք նախ պետք է տեսնենք Իրանի վարքագծի հիմնարար փոփոխություններ, ուստի դեռևս վաղ է պատժամիջոցները չեղարկելը»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Իրանի դեմ պատժամիջոցների շրջանակում ԵՄ-ն «սև ցուցակում» է ներառել երկրի մի քանի հարյուր ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչը ենթադրում է նրանց ակտիվների սառեցում Եվրոպայում և մուտքի արգելք ԵՄ տարածք։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր