Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          ԱՄՆ-ի կողմից Իսրայելի վրա ազդելու անկարողությունը կարող է խափանել հուշագիրը       «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»    

27 ապր 2026 16:03

Իմ իրավունքները խախտված են, դիտարկում ենք Դանիել Իոաննիսյանի դեմ քրգործ հարուցելու հարցը

Իմ իրավունքները խախտված են, դիտարկում ենք Դանիել Իոաննիսյանի դեմ քրգործ հարուցելու հարցը«Մամուլի հրապարակումներից և «Անկախ դիտորդ» դաշինքի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ «Անկախ դիտորդ»-ը ապրիլի 22-ին դիմում է ներկայացրել և ուղարկել վարչական դատարան, որի համար հիմք են հանդիսացել ընտրություններին նախորդող այս փուլում «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումները։

Իրենք քարոզչական ուղղակի փաստեր չեն հայտնաբերել, սակայն հիմնադրամի բարեգործական ծրագրերն ու իմ կերպարը ասոցիացրել են իշխող քաղաքական ուժի հետ։ «Իմ քայլը» ասոցիացվում է «Քաղաքացիական պայմանագրի» հետ, և ինչպես նշված է «Ազատության» հոդվածում, եթե վարչական դատարանում ապացուցվեն «Իմ քայլը» հիմնադրամի խախտումները, ինձ սպառնում է տուգանք՝ մինչև 6 միլիոն դրամի չափով։

Ես այժմ հայտարարում եմ, որ սույնով խախտվել են իմ սահմանադրությամբ մի շարք օրենքներով և միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող իրավունքները։

Հաշվի առնելով վերոնիշյալը՝ խնդրել եմ իմ փաստաբանական թիմին ուսումնասիրություն կատարել նախաձեռնելու հետևյալ երկու գործողությունները՝ Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրեական գործի հարուցման նպատակով հաղորդման ներկայացման հնարավորությունը, և երկրորդ՝ «Անկախ դիտորդ» դաշինքի դեմ հայցադիմումի ներկայացման հնարավորությունը «Իմ քայլը» հիմնադրամի գործարար համբավին հեղինակությանը հասցրած վնասները հատուցելու պահանջով»:

Այս մասին հրատապ ասուլիսի ժամանակ հայտնեց Աննա Հակոբյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր