Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          ԱՄՆ-ի կողմից Իսրայելի վրա ազդելու անկարողությունը կարող է խափանել հուշագիրը       «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»    

28 ապր 2026 11:00

Ապրիլի 28-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

Ապրիլի 28-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 27 բազմաբնակարան շենքի 1-ից 10-րդ մուտքերի գազասպառողների գազամատակարարումը։

Վերատեղադրված գազատարերը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 28-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Իսակովի պողոտայի առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Մրգաշեն, Քանաքեռավան բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր