«Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը          Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

28 ապր 2026 22:31

«Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը

«Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը«Այսօր առավել հաճախ բարձրաձայնված հարցերի որոշ պարզաբանումներ»,- ֆեյսբուքում գրել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։

Ընթացիկ «կապույտ անձնագրերը» ՀՀ քաղաքացիների համար ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը։ Միաժամանակ քաղաքացին ազատ է՝ դիմելու և ստանալու նոր կենսաչափական անձնագիր ցանկացած պահի։ Նոր անձնագիր ստանալիս՝ քաղաքացու ունեցած նախկին անձնագրերը անվավեր են ճանաչվելու, քանի որ անձը չի կարողանալու միաժամանակ տիրապետել մեկից ավելի անձնագրերի։

Կենսաչափական անձնագիր չի նշանակելու, որ փաստաթուղթը պարզապես էլեկտրոնային կրիչով է (չիպ) լինելու։ ՀՀ-ն այժմ գործընթաց է սկսել՝ ստորագրելու ICAO հատուկ գործիքակազմի (PKD) վերաբերյալ փաստաթուղթը, որտեղ երկրների միջև փոխանակվում են անձնագրերի անվտանգության թվային տվյալները։ Այն «վստահության ցանց» է, որը թույլ է տալիս, որ այլ երկրներ արագ ստուգեն՝ արդյոք սահմանը հատող փաստաթուղթն իրական է, բարձրացնում է սահմանային վերահսկողության անվտանգությունն ու արագությունը, հեշտացնում է քաղաքացիների միջազգային տեղաշարժը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր