Հունիսի 15-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 13-ի համար       Հունիսի 15-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

29 ապր 2026 09:20

Հակառուսական մարաթոն է կազմակերպվում․ «Հրապարակ»

Հակառուսական մարաթոն է կազմակերպվում․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․ Մայիսի 4-5-ին, ինչպես հայտնի է, Երեւանում կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որը նախատեսվում է անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Հայաստանի իշխանությունները՝ Եվրամիության ղեկավարության հետ միասին, խնդիր են դրել միջոցառումը վերածել հակառուսականության մարաթոնի։ Արդեն հայտնի է, որ Հայաստան է ժամանելու Ուկրաինայի նախագահ Զելենսկին:

Մեր տեղեկություններով, փնտրել, պեղել են բազում հակառուսական գործիչների եւ բոլորին հրավերներ ուղարկել։ Բայց Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարները, որոնց հետ Փաշինյանն իբր արդեն խաղաղություն է հաստատել, ըստ լուրերի, դեռեւս չեն հաստատել իրենց այցը, եւ հավանական է, որ կմերժեն հրավերը։

Թեեւ չի բացառվում՝ դա էլ «չվնասելու» միտումով է արվում: Ընդդիմադիր շրջանակներն էլ չեն պատրաստվում ձեռքերը ծալած նստել` եվրոպական պատվիրակության՝ Հայաստանում գտնվելու օրերին զանգվածային ակցիաներ են ծրագրում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր