Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

29 ապր 2026 18:35

ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ

ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի հակամարտությունն ավարտված չէ, Իրանը շարունակում է պաշտպանական դիրք զբաղեցնել բոլոր ուղղություններով։ Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կարծում եմ՝ դժվար է ասել, որ պատերազմն ավարտված է։ Քանի դեռ պատերազմը չի ավարտվել բոլոր ճակատներում, խաղաղությունը չի կարող երաշխավորվել։ Եվ հետևաբար, կարծում եմ, Իրանը չի կարող ռիսկի ենթարկել իր ազգային անվտանգությունը։ Իրանը կշարունակի մնալ բարձր պատրաստվածության վիճակում և զբաղեցնել պաշտպանական դիրք տարբեր ճակատներում»,- ասել է դիվանագետը Իրանի ԱԳՆ-ին կից վերլուծական կենտրոնի՝ Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտի հարթակում։

Նա նշել է, որ Իրանի նպատակն է պարտության մատնել ագրեսորին՝ թույլ չտալով ԱՄՆ-ին հասնել իր որևէ նպատակին Իրանի ներսում։

Նրա խոսքով՝ ներկայումս անհրաժեշտ է կենտրոնանալ այս պատերազմի դադարեցման և դրա հիմնական պատճառների վերացման վրա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր