Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Հայաստանը հետընթաց է գրանցել մամուլի ազատության ինդեքսում՝ բոլոր 5 ցուցիչներով       Արարատի մարզում բախվել են «Opel»-ներ, «ՎԱԶ 2114», հղի կին է տեղափոխվել հիվանդանոց    

30 ապր 2026 13:08

Հայաստանը հետընթաց է գրանցել մամուլի ազատության ինդեքսում՝ բոլոր 5 ցուցիչներով

Հայաստանը հետընթաց է գրանցել մամուլի ազատության ինդեքսում՝ բոլոր 5 ցուցիչներով «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է մամուլի վերաբերյալ իր տարեկան՝ «Մամուլի ազատության ինդեքս 2026» զեկույցը, որի համաձայն՝ Հայաստանը վատթարացրել է դիրքերը։

Ի տարբերություն նախորդ տարվա ցուցանիշի՝ 34-րդ հորիզոնական, Հայաստանը հետընթաց է գրանցել՝ աշխարհի 180 երկրների շարքում զբաղեցնելով 50-րդ հորիզոնականը։ Հետընթացը գրանցվել է բոլոր 5 ցուցիչներով։ Ցուցանիշը դասվել է «խնդրահարույց» կատեգորիայի ներքո։

Նշվել է, որ չնայած Հայաստանի բազմազան մեդիադաշտին, այն շարունակում է մնալ բևեռացված։

«Երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, ինչը սնուցվում է ներքին քաղաքական լարվածությամբ, սահմանային անվտանգության խնդիրներով և Ռուսաստանի ու Եվրոպական միության միջև Հայաստանի բարդ դիրքով»,- նշել է կազմակերպությունը:

Ըստ կառույցի՝ լրագրությունը որպես մասնագիտություն Հայաստանում հաճախ արժեզրկվում է և ենթարկվում ատելության խոսքի, քաղաքական գործիչները լրագրողներին մեղադրում են «կոռուպցիայի» կամ իրենց հակառակորդների շահերը սպասարկելու մեջ:

«Լրագրողները հաճախ ճնշումների, վիրավորանքների և բռնության են ենթարկվում ինչպես իշխանության ներկայացուցիչների, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչների և նրանց աջակիցների կողմից՝ խորհրդարանում, փողոցում և սոցիալական մեդիայում»,- ասված է զեկույցում:

Իրավապաշտպանները նշել են, որ լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը հաճախ մնում են անպատիժ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր