Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          ԱՄՆ-ի կողմից Իսրայելի վրա ազդելու անկարողությունը կարող է խափանել հուշագիրը       «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»    

30 ապր 2026 15:28

Ադրբեջանի հետ չենք քննարկում ոչ ԼՂ հայերի, ոչ էլ Բաքվի հայերի վերադարձի հարցը

Ադրբեջանի հետ չենք քննարկում ոչ ԼՂ հայերի, ոչ էլ Բաքվի հայերի վերադարձի հարցըԱդրբեջանի հետ չենք քննարկում ոչ ԼՂ հայերի վերադարձի հարցը, ոչ էլ Բաքվի հայերի վերադարձը, դրանք պրովոկատիվ են:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ձեզ հայտնի ժամանակներից մենք Ադրբեջանի հետ չենք քննարկում Ղարաբաղի հայերի վերադարձի հարցը, Բաքվի հայերի վերադարձի հարցը, որովհետև ակնհայտորեն երկու ուղղությամբ քննարկումներներն էլ ունեն պրովոկատիվ ազդեցություն ընթացիկ քաղաքական իրավիճակի վրա, և մեկը մյուսին կարող են թեժացնել:

Երկու հարցերն էլ քաղաքական օրակարգում թեժ են պահում նույն ուժերը, սկզբից մի հարցն են սկսում էսկալացնել, հետո իրենց համար բավարար էֆեկտ չի ունենում, երկրորդ հարցին են անդրադառնում: Դա էժան ներքաղաքական շահարկում է, և ոչ ավելին, ընդ որում ես ուզում եմ ասել, որ կան մարդիկ՝ այդ թեմայով խոսում են, բայց չեն հասկանում ինչի համար են խոսում և ինչ նպատակադրմամբ: Դա էժան քաղաքական շահարկում է, մենք նման հարց երբեք չենք քննարկել»,- նշել է Փաշինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր