Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          ԱՄՆ-ի կողմից Իսրայելի վրա ազդելու անկարողությունը կարող է խափանել հուշագիրը       «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»    

01 մայիս 2026 14:11

«Գազել»-ից մեղվափեթակի կափարիչը ընկել է ճանապարհին, բախվել են «Kia» և «Opel», վիրավnր կա

 «Գազել»-ից մեղվափեթակի կափարիչը ընկել է ճանապարհին, բախվել են «Kia» և «Opel», վիրավnր կաՓետրվարի 21-ին, ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 103 կմ հատվածում մեղվափեթակներ տեղափոխող «Գազել» մակնիշի բեռանատարի թափքից ընթացքի ժամանակ փեթակներից մեկի կափարիչը ընկել է ճանապարհի երթևեկելի գոտում, ինչի հետևանքով բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 23-ամյա Արման Ս․-ի վարած «Kia Optima» մակնիշի և 31-ամյա Նվեր Ա․-ի վարած «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Նվեր Ա․-ն տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր