Արցախցիները բողոքի ցույց են անում Երևանում տեղի ունեցող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին զուգահեռ
Արցախցիների բողոքի ցույց է տեղի ունենում Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ, որտեղ այս պահին մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։Արցախցիները ուշադրություն են հրավիրում Բաքվում հայ գերիների առկայության վրա և պահանջում, որ եվրոպացի ղեկավարները ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա։
Նրանք պաստառներ են պահում «Ազատություն հայ քրիստոնյա պատանդներին», «Վերադարձրեք քրիստոնյա հայերին» և «Արցախը Հայաստան է» գրություններով։
