Ութ տարի առաջ այս երկիրը բազմաթիվ երկրների կողմից դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ          Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում՝ «Դինամո» մարզահամալիրում, «K1» մրցաշարի ժամանակ       Ալիևը տեսակապով կմասնակցի Երևանում անցկացվող քաղաքական համայնքի գագաթնաժողովին    

04 մայիս 2026 11:57

Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում՝ «Դինամո» մարզահամալիրում, «K1» մրցաշարի ժամանակ

Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում՝ «Դինամո» մարզահամալիրում, «K1» մրցաշարի ժամանակԱպրիլի 24-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վարդանանց 69 հասցեում գործող «Դինամո» մարզահամալիրի մոտ մի խումբ անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունենում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները ստացված տեղեկություններն իրացնելիս պարզել են, որ ժամը 15։30-ի սահմաններում նշված հասցեում տեղի ունեցող «K1» մրցաշարի ժամանակ  մարզիչ՝ Արագածոտնի մարզի բնակիչ 24-ամյա Հենրիկ Հ․-ն վիճաբանել է նույն մրցաշարի մարզիչներ՝ Երևանի բնակիչ 23-ամյա Արմեն Ա․-ի և 30-ամյա Յուրի Բ․-ի հետ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև, որ վիճաբանությունը շարունակվել է շենքից դուրս, որը վերածվել է ծեծկռտուքի և ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ վիճաբանության մյուս մասնակիցների ամբողջական տվյալները պարզելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր