Լուկաշենկոյին մեկ շաբաթ ժամանակ եմ տալիս՝ ռшզմական տեխնիկան Ուկրաինայի սահմանից դուրս բերելու համար          Հունիսի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հունիսի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

04 մայիս 2026 13:32

Իրանը տրամադրված է ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ

Իրանը տրամադրված է ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետԻրանը տրամադրված է հետագայում ևս ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Երկու երկրներն էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են և շատ կարևոր դեր են խաղում միջազգային ու տարածաշրջանային հարթակներում տեղի ունեցող իրադարձություններում։ Բնականաբար, մենք լրջորեն տրամադրված ենք շարունակել ամրապնդել հարաբերությունները այդ երկրների հետ»,-նշել է նա ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

Նշվել է, որ Իրանը խորհրդակցում է ՌԴ-ի և Չինաստանի հետ տարածաշրջանային օրակարգի շուրջ և մշտական կապի մեջ է Մոսկվայի ու Պեկինի հետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր