Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          ԱՄՆ-ի կողմից Իսրայելի վրա ազդելու անկարողությունը կարող է խափանել հուշագիրը       «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»    

04 մայիս 2026 18:05

Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել է պատմական Անիի կամրջի վերականգնման արձանագրություն

Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել է պատմական Անիի կամրջի վերականգնման արձանագրությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Թուրքիայի Հանրապետության փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի հետ։

Վարչապետը ողջունել է Թուրքիայի փոխնախագահի այցը Հայաստան և նշել, որ այն կարևոր նշանակություն ունի երկու երկրների հարաբերություններում։

Ջևդեթ Յըլմազն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և գագաթնաժողովին մասնակցելու հրավերի համար:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացին և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման արդյունքներով ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության սահմանին տեղակայված պատմական Անիի (Մետաքսի ճանապարհի) կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը։ Հայաստանի Հանրապետության անունից այն ստորագրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, Թուրքիայի Հանրապետության անունից՝ Թուրքիա -Հայաստան կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր