Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          ԱՄՆ-ի կողմից Իսրայելի վրա ազդելու անկարողությունը կարող է խափանել հուշագիրը       «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»    

05 մայիս 2026 22:13

Բելառուսի ԱԳՆ-ն բողոք է հայտնել պաշտոնական Երևանին

Բելառուսի ԱԳՆ-ն բողոք է հայտնել պաշտոնական ԵրևանինԲելառուսի արտաքին գործերի նախարարությունը բողոք է հայտնել պաշտոնական Երևանին՝ «հայկական կողմի ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ»։

Բելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտան հանձնել է Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանին։ Սարգսյանին այդ կապակցությամբ կանչել են Բելառուսի ԱԳՆ։

Բելառուսական կողմը նոտան հանձնելիս հայտարարել է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները  Բելառուսի մասին նախընտրական պոպուլիզմ են և Հայաստանի ներքին խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու փորձ։

Ալեն Սիմոնյանը օրեր առաջ հայտարարել էր, որ «Հայաստանը չպետք է դառնա գուբերնիա և կառավարվի այնպես, ինչպես Բելառուսը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր