Նոր կանոնակարգերը կապահովեն Հորմուզի նեղուցով երկարաժամկետ տարանցիկ անվտանգության հիմքը          Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության մեջ 3 անձ է ներգրավված, սակայն մեղադրանք չի ներկայացված       Մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետը    

06 մայիս 2026 18:16

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության մեջ 3 անձ է ներգրավված, սակայն մեղադրանք չի ներկայացված

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության մեջ 3 անձ է ներգրավված, սակայն մեղադրանք չի ներկայացված3 անձ է ներգրավված  Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ կիրառված սեռական բռնության մեջ։ 
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

Վարդուհի Էլբակյանի խոսքով՝ փետրվարի 12-ին և ապրիլի 22-ին հարուցված վարույթներով մինչև այժմ 3 անձն էլ մեղադրյալի կարգավիճակ չունեն, 3-ն էլ վկայի կարգավիճակում են։

«Չեն կատարվել խուզարկություններ, դեպքի վայրի զննություններ, չեն առգրավվել հեռախոսներ, թե դրանցում ինչպիսի ձայնագրություններ, հաղորդագրություններ կան։ Չեն կատարվել դատահետքաբանական փորձաքննություններ։ Արթուր Երեմյանի մեքենան է առգրավված եղել, Դավիթ Այնազյանի մեքենան չի առգրավվել, երեխաների հետ հոգեբան չի աշխատել»,- ասաց Էլբակյանը։

Նա նշեց` սեռական բռնության ենթարկված քույրերից մեկը 15 տարեկան է, մյուսը՝ 17։ 
17 տարեկան աղջիկը զննվել է, և զննությամբ հաստատվել է այն, ինչն աղջիկը պատմել է։

«Մենք սահմռկեցուցիչ փաստեր ունենք այս պահին մեր ձեռքի տակ»,-նշեց փաստաբանը։

Վարդուհի Էլբակլյանն ընդգծեց՝ եթե դատախազությունը, քննչական մարմինը, ոստիկանությունն իրենց տեղում լինեին, ապա բանը չէր հասնի նրան, որ աղջիկների հորեղբայրն արդարադատությունն իր ձեռքը վերցներ, իսկ ինչն ամենազարհուրելին է՝ ըստ փաստաբանի՝ չէին լինի 17 տարեկան աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։

Հաղորդումները տրվել են դպրոցի տնօրենի, հավաքարարի, հոգեբանի կողմից, ովքեր նկատել են, որ երեխաներին համոզելով  անընդհատ փորձել են տարբեր մարդիկ նստեցնել իրենց մեքենաները, երեք անձ է ներգրավված, երեք անձանց մասով քննությունը կատարվել է ոչ թե քննչական մարմնի կողմից, այլ մեր կողմից։ Փետրվարին և ապրիլին հարուցված վարույթներով մինչև այժմ 3 հոգին էլ վկայի կարգավիճակում են։ 17-ամյա աղջիկը երեկ հարցաքննվել է, պնդել այն ամենն, ինչ իր հետ տեղի է ունեցել»,-նշել է Էլբակյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր