Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցման և մատակարարման համաձայնագիր է ստորագրվել          Տեսանյութ.Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի դեպքեր է բացահայտել       Երկրաշարժ է գրանցվել Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք    

07 մայիս 2026 18:35

Վեդիի դեպքով Արարատի մարզային քննչական վարչության և Վեդիի քննչական բաժնի պետերը, ոստիկանության մարզային բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից

Վեդիի դեպքով Արարատի մարզային քննչական վարչության և Վեդիի քննչական բաժնի պետերը, ոստիկանության մարզային բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից Վեդիում անչափահասների բռնության գործի շրջանակում ՆԳՆ պաշտոնյաներ են աշխատանքից ազատվել, այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանն ազատվել են պաշտոններից»,- հայտնել է Սարգսյանը։

Քննչական կոմիտեից ԶԼՄ-ներին հայտնել են, որ Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանն ազատվել են պաշտոններից։

Ըստ տեղեկությունների՝ նրանց ազատումը ևս կապված է Վեդիի մանկապղծության դեպքի հետ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր