Օկnւպացված Քարվաճառի շրջանում ակшնի պայթյnւնից ադրբեջանցի զինծառայողներ են վիրավnրվել          Մայիսի 12-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսնում ենք գների կտրուկ աճ Հորմուզի նեղուցի արգելափակման պատճառով, անհրաժեշտ է այն առանց սահմանափակումների բացել    

09 մայիս 2026 11:36

Մեր եռատոնի գաղափարը, որ այսօր մարդկանց բերած պարտությունների արդյունքում դարձել է ափսոսանքի օր, պետք է մեր ազգը վերականգնի

Մեր եռատոնի գաղափարը, որ այսօր մարդկանց բերած պարտությունների արդյունքում դարձել է ափսոսանքի օր, պետք է մեր ազգը վերականգնի «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Հաղթանակի զբոսայգում հարգանքի տուրք են մատուցել նահատակների հիշատակին։

«Մեր եռատոնի գաղափարը, որ այսօր մարդկանց բերած պարտությունների արդյունքում դարձել է ափսոսանքի օր, պետք է մեր ազգը վերականգնի հաղթանակի զգացողությունը, հայ անունը և հաղթանակը պետք է ապագայում իրար հետ քայլեն»,- ասել է Նարեկ Կարապետյանը։

Այսօր ուզում են հայ և հաղթանակ բառը իրարից հեռվացնեն։ Մեր մեջ ուզում են նստեցնեն, որ մենք չենք կարող ունենալ հաղթանակ, ինչու՞ չենք կարող, կարող ենք, բայց ապագա հաղթանակները կլինեն աշխատանքային հաղթանակներ։ Բարեկեցությունն է այն հաղթանակը, որով մենք տարածաշրջանում մեր դերը ֆիքսելու ենք, մեր լավ ապրելն է, մեր հայրենակիցների սփյուռքի վերադարձն է Հայաստան, այն հաղթանակը, որը ապացուցելու է, որ մենք բոլորին այստեղ կարողացանք հաղթենք ու այդ ճանապարհով պետք է բոլորս գնանք»,- ասել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր