ԵՄ երկրների ԱԳ նախարարները ցանկանում են նոր պատժամիջnցներ ընդունել ՌԴ-ի դեմ
Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները ցանկանում են այսօր՝ մայիսի 11-ին նոր պատժամիջոցներ ընդունել Ռուսաստանի դեմ՝ հատուկ ռազմական գործողության սկզբում Ուկրաինայի մարտական գործողությունների գոտուց երեխաների տարհանման համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը՝ ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես, հաղորդում է ՏԱՍՍ-ը:«Մենք ակնկալում ենք այսօր քայլ առաջ անել՝ ընդունելով պատժամիջոցներ ուկրաինացի երեխաների հիմնախնդրի վերաբերյալ»,- ասել է նա։
Խոսքը մի քանի ֆիզիկական անձանց ԵՄ սև ցուցակում ներառելու մասին է, որը նախատեսում է մուտքի արգելք դեպի համայնք և բանկերում ակտիվների սառեցում։
