Թեհրանի առաջարկներն ԱՄՆ-ին առատաձեռն ու պատասխանատու են եղել
Թեհրանը որևէ զիջում չի պահանջել Վաշինգտոնից, ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։«Մենք որևէ զիջում չենք պահանջել ԱՄՆ-ից։ Ընդհակառակը, մենք կոչ արեցինք դադարեցնել պատերազմը և իրանական նավերի դեմ ծովահենությունը»,-հայտարարել է Բաղային։
Նրա խոսքով՝ առաջարկներն ԱՄՆ-ին առատաձեռն և պատասխանատու են եղել։
«Մեր պահանջները օրինական են. պատերազմի ավարտ, շրջափակման վերացում, ծովային ծովահենության դադարեցում և Իրանի ակտիվների ապասառեցում, որոնք անարդարացիորեն սառեցվել էին բանկերում ԱՄՆ-ի ճնշման տակ։ Իրանի մյուս պահանջների թվում էին Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը և տարածաշրջանում ու Լիբանանում անվտանգության հաստատումը. սա տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու առատաձեռն և օրինական առաջարկ է։ Ցավոք, Ամերիկան շարունակում է պարտադրել իր միակողմանի տեսակետը»,- պարզաբանել է դիվանագետը։
