Վենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը          Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղաuպանnւթյան մասին որոշումը       Երևան-Երասխ ճանապարհին ավտոմեքենա է այրվել, կա 3 զnh    

14 մայիս 2026 15:36

Գյումրիի 102-րդ ռազմաբազան պիտի գործի ՀՀ օրենքներին համապատասխան, ՀՀ իրավազորության ներքո

 Գյումրիի 102-րդ ռազմաբազան պիտի գործի ՀՀ օրենքներին համապատասխան, ՀՀ իրավազորության ներքոԳյումրիի 102-րդ ռազմաբազան պիտի գործի ՀՀ օրենքներին համապատասխան, ՀՀ իրավազորության ներքո: Այս մասին քարոզարշավի ընթացքում ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք մտավախություններ կան, որ Ռուսաստանը կարող է իր քաղաքացիներին պաշտպանելու անվան տակ 102 ռազմաբազայի ինչ-որ գործողություններ ունենալ։

«Ո՛չ, մտավախություն չկա, որովհետև անկախ նրանից թե ինչ օրենքներ են գործում Ռուսաստանում, 102-րդ ռազմաբազան պետք է գործի Հայաստանի օրենսդրության շրջանակում և Հայաստանի իրավազորության ներքո, չի կարող լինել մտավախություն»,- նշել է Փաշինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր