Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

12 նոյ 2016 12:02

Տեղի ունեցավ Արմենակ Ուրֆանյանին նվիրված հուշ-երեկոն․ Տեսանյութ․ Լուսանկարներ

 
Կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ տիկին Համեստը, որդու զոհվելուց հետո մեկնել է Արցախ՝ Մարտակերտ, որտեղ որդին ծառայություն է իրականացրել: Այս մասին էր պատմում Արմենակ Ուրֆանյանի հիշատակին նվիրված Սոնա Տոնականյանի ֆիլմը, որի ցուցադրությունը կայացավ երեկ «Մոսկվա» կինոթատրոնում:
 
Հուշ-երեկոն կազմակերպել էր «Ջավախք հայրենակցական միությունը»: Միության նախագահ Շիրակ Թորոսյանը վստահեցրեց, որ մեկ առ մեկ հիշելու են բոլոր այն հերոսներին, որոնք հերոսաբար ընկան ապրիլյան պատերազմում: Կինոթատրոնի դահլիճը լեփ լեցուն էր եւ դատարկ աթոռների բացակայության պատճառով տասնյակ քաղաքացիներ ոտքի վրա էին հետեւում իր կյանքը հայրենիքի համար զոհաբերած կապիտանի կյանքի պատմությանը: 

Hayacq.com-ի հետ զրույցում տիկին Համեստը նշեց, որ իր համար ամենամեծ անակնկալը իր որդու՝ Արմենակ Ուրֆանյանի 7 հոգանոց փոքրաթիվ անձնակազմի՝ ապրիլյան դեպքերից ողջ մնացած երեք զինծառայողներին  տեսնելն էր կազմակերպված հուշ-երեկոյին։ Վերջիններիս տիկին Համեստը գրկել և արտասվում էր՝ հավանաբար, փորձելով այդ կերպ իր զոհված տղայի կարոտն առնել։

Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմում արիաբար զոհված Ռոբերտ Աբաջյանը, Քյարամ Սլոյանը եւ Անդրանիկ Զոհրաբյանը կապիտան Ուրֆանյանի զինվորներն են եղել:  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր