Հունիսի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար       Ռուբիոն կայցելի Բահրեյն, Քուվեյթ և ԱՄԷ՝ քննարկելու Վաշինգտոնի և Թեհրանի միջև կնքված համաձայնագրերի իրականացումը    

22 հուն 2026 18:20

Հայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել ձայնի իրավունքից մինչև պարտքի ամբողջական մարումը

Հայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել ձայնի իրավունքից մինչև պարտքի ամբողջական մարումըՀայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից մինչև պարտքի ամբողջական մարումը: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ պետության կողմից իր պարտավորությունները չկատարելու դեպքում նրա նկատմամբ կարող են միջոցներ կիրառվել, մասնավորապես՝ բյուջեի հանդեպ երկու տարվա ընթացքում պարտք ունենալու դեպքում՝ այդ պետության քաղաքացիներին քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքի կասեցում, ինչպես նաև աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից զրկում՝ մինչև պարտքի ամբողջական մարումը»,-ասել է Զախարովան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր