Հուլիսի 1-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հուլիսի 2-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ձուկ մականունով հայտնի Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ»    

01 հուլ 2026 09:00

ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ»

ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է.  Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Հայաստան սպասվելիք այսօրվա այցը մտահոգություններ է առաջացրել նաեւ իշխանական որոշ շրջանակներում։

Ամիսներ առաջ եվրոպական ֆորումի անցկացմանն ու հատկապես Զելենսկու այցին հաջորդեցին ռուսական սանկցիաները՝ արտահանումների սահմանափակման տեսքով, ինչը կանխատեսել էին նաեւ ՔՊ թիմի որոշ սթափ անդամներ: Այժմ նույն մարդիկ կանխատեսում են, որ եվրոպացի տիկնոջ այցից հետո ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն ասպարեզ կբերի։

Հուլիսի 1-2-ը եվրոպական պատվիրակության այցը, որին կմասնակցի նաեւ Մարթա Կոսը, ուրույն աջակցության ժեստ կլինի Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններից հետո եւ ՍԴ որոշման հրապարակումից առաջ, սակայն դրա հետեւանքներն իր մաշկի վրա զգալու է ժողովուրդը, նախեւառաջ՝ տնտեսվարողները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր