Մեր եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, Կաթողիկոսի բացակայությամբ այն կլինի Եպիսկոպոսաց հավաք          Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Բուն բարեկենդանը, որից հետո սկսվում է Մեծ Պահոց շրջանը՝ ինքնամաքրման, զղջումի և աղոթական կյանքի       Մեր Սուրբ Եկեղեցին անպարտելի է, քանզի մշտապես սատանային հաղթել է Քրիստոսով. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ    

15 նոյ 2016 14:06

էրեկվանից կերան Վիգենին, իմ արև, դե արի, նախարար, էդքան կռուտիտ էղի․ Սերյան Սարոյան․ Տեսանյութ

ԱԺ խորհրդարանում շարունակում է քննարկվել Կառավարության կողմից ներկայացված  «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։
 
Հանրապետական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը իր ելույթում կոչ արեց պատգամավորներին՝ միասնական կերպով կողմ քվեարակել վերոնշյալ նախագծին, համարելով, որ դա միակ հարցերից է, որը պետք էր առանց դժվարության, առանց հարցերի ընդունվեր։
 
"Սարգսյան Վիգենը էդ փողերը իրանց տուն չի տանելու։ Հարյուր հատ Սարգսյան Վիգեն էլ բանակում կգան-կգնան, էդ հիմնադրամը կմնա։ Ամենահեշտ բանը ցեխ շպրտելն ա։ Լավ, էսքան անվստահությու՞ն, էն էլ բանակի հանդեպ։ Օբշի բանակի վրա ցեխ շպրտել, սաղին սարքել գող-ավազակ՝ մեզ չի սազում։ էրեկվանից կերան Վիգենին, իմ արև, էրեկվանից նույն հարցը հարյուր ձևով տվեցին, հիմա արի, նախարար, էդքան կռուտիտ էղի", - ասաց Սեյրան Սարոյանը ծափահարությունների արժանացած իր ելույթում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր