Սեյրան ջան, դու զինվորական, կուլտուրական մարդ, ես ու Լյովը չիմանանք բանակում ինչ է կատարվում, ջհանդամը․ Արամ Մանուկյան․ Տեսանյութ
![](http://www.tert.am/news_images/732/2193534_1/copy.thumb.png)
«Սեյրան ջան, դու զինվորական, կռված, կուլտուրական, կրթված մարդ, ես ու Լյովը չիմանանք՝ բանակում ինչ է կատարվում, ջհանդամը, բայց դու գոնե գիտես՝ ով է բանակում թալանում: Հայաստանի Հանրապետությունն ունի 150 գեներալ, մինչդեռ ԱՄՆ-ում 285 հազար մարդուն մեկ գեներալ է բաժին հասնում, այսինքն՝ ՀՀ-ում 15 անգամ մեր գեներալների թիվը գերազանցում է: Նաև կրճատենք ոստիկանությունը, սա արտաբյուջե է ու կխնայենք 100 միլիոն դոլարի չափով: Սա կոռուպցիայի դաշտ է՝ ստվեր է ծայրից ծայր: Ու այս գումարը տասն անգամ ավելի տարեք, տվեք զինվորին: Թե չէ ասում եք՝ այ-այ-այ, էդ 1000 դրամը չեք տալիս զինվորին, մինչդեռ սա մուրացկանություն է»,– ասաց նա: