Քահանայի կնոջը «դոմփելու» համար վտարված Վազգեն Միրզախանյանի հե՞տ եք պայքարելու սրբապղծության դեմ          Բոլոր կոկաինի սիրահարներին, ցավով պետք է տեղեկացնեմ, որ Միացյալ Նահանգների նախագահը չի սիրում կոկաին       Եթե 20,000 դրամով բարձրացնենք թոշակը, քաղաքացին տունը տաքացնելու վրա ծախսելու է ոչ թե 27,000, այլ 35,000 դրամ, բայց տունը, միևնույն է, չի տաքանալու    

16 նոյ 2016 11:10

ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի դեմ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ընդունել է օրինագիծ, որով նախատեսվում է սանկցիաներ կիրառել Սիրիայի նախագահ Բըշար ալ-Ասադի վարչակազմի, ինչպես նաեւ այն բոլոր պետությունների դեմ, որոնք օժանդակում են վերջինիս` ներառյալ նաեւ Իրանը եւ Ռուսաստանը: Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեի ղեկավար, հանրապետական Էդ Ռոյսը օրինագիծը ներկայացնելիս հայտարարել է, որ սանկցիաները կսահմանվեն տնտեսության ամբողջական սեկտորների վրա, որոնք անհրաժեշտ են Դամասկոսի ներկա իշխանություններին ռազմական գործողությունները շարունակելու համար: Օրինագծի հեղինականերից Էլիոտ Էնգելն էլ, մասնավորապես, ասել է, որ սանկցիաները նախատեսվում են մտցնել բոլոր նրանց հանդեպ, ովքեր աջակցում են Ասադին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր